Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
00.00.0000 | 00:00

Այսպես ասաց Տերը մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով և խաղաղություն են քարոզում նրան։ Բայց ոչինչ չդրվեց նրանց բերանը, և նրա դեմ պատերազմ հարուցեցին։ Այդ պատճառով ձեր տեսիլքը խավար գիշեր պիտի դառնա, ձեր իղձը պիտի նսեմանա, արեգակը մայր պիտի մտնի մարգարեների վրա, և ցերեկը պիտի խավարի նրանց վրա։ Պիտի ամաչեն երազատեսները, ծաղրվեն գուշակները, և բոլորը պիտի բամբասեն նրանց, քանի որ ոչ ոք չի լսելու նրանց։
Միքիայի մարգարեություն 3. 5-7

Դիտվել է՝ 17340

Մեկնաբանություններ