Նիկոլը հերթական անգամ անարգեց հայ ժողովրդին։ Քանի որ դուք մտածում եք նախընտրական տերմիններով, ապա ձեր կարծիքով այն հզոր հարված կհասցնի Նիկոլի ռեյտինգին։
Նիկոլն այլ կարծիքի է, նա գիտի, որ իր վարկանիշը չի կարող ավելի իջնել, քանի որ այն հատակին է։
Նա իր հակառեյտինգի մասին չի մատհոգվում, այլ՝ ձեր։ Նա կարծում է, որ իր հարձակումներով Հայաստանի եւ ժողովրդի վրա ինքը հարվածներ է հասցնում ձեզ՝ ընդդիմությանը։
Քանի որ Նիկոլը մանրամասն մշակված անում է ամեն ինչ ցույց տալու, որ ինքը կարող է սանձարձակ կերպով հայհոյել բոլորին ու ծախել Հայրենիքը, իսկ դուք՝ ընդդիմությունը, կարող եք ի պատասխան միայն հայտարարություններ անել ու հարցեր տալ։
Երբ որ գա ձեր կողմից այնքան սպասված 2026-ի ընտրությունների պահը, Նիկոլի արբանյակ կուսակցությունները ձեր ընտրողներին կհիշեցնեն, որ դուք 5 տարի առաջ մտաք խորհրդարան Նիկոլին հեռացնելու խոստումով, բայց այս 5 տարվա մեջ ձեր անկարողությամբ նրա ձեռքերը միայն ավելի արձակեցիք, նրան ավելի դավաճան ու լկտի դարձրեցիք։
Ընտրողների՝ նրանց, ում վրա առերեւույթ դուք դրել եք ձեր հույսը, խելամիտ մասը պարզապես չի մասնակցի «ընտրություններ» կոչվող խայտառակությանը, եւ Նիկոլը իր ԿԸՀ-ով, իր ոստիկանությամբ ու դատավորներով, իր պետրոսղազարյաններով, իր օլիգարխներով ու թաղային հեղինակություններով, կգրպանի նրանց քվեները։ Իսկ ընտրողների խելահեղ մասը, ով ուզում է ամեն դեպքում ազատվել Նիկոլից կգնա եւ կքվեարկի ոչ թե անկարողների, այլ նրանց օգտին, ով իրենց չէր խաբել, նախկինում չէր խոստացել (բայց հիմա կխոստանա) ազատել երկիրը Նիկոլից եւ ում չեն մեղադրել Նիկոլին բերելու համար ինչպես 2018թ․-ին, այնպես էլ 2021-ին։
Իսկ այդպիսիք շատ կլինեն՝ սկսած Ռոտենբերգի կնոջ ամուսնուց, մինչեւ ծաղրածու-եվրոպամետները։ Նրանց միջոցով Նիկոլը կսարքի «Ծառուկյան-Մարուքյան» տիպի «ընդդիմադիր» corps de ballet (հայերեն՝ կառդաբալետ), որոնց միջոցով նա կառավարում էր։
Աղասի ԵՆՈՔՅԱՆ
Հ.Գ.
Խնդրում եմ՝ խոստովանեք, ո՞վ ձեզ ներարկեց ընտրություններին մասնակցելու դավաճանական միտքը։