ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Դատարկիր քեզ

Դատարկիր քեզ
07.08.2025 | 21:59
Օգոստոսի 8
Վստահիր միայն Ինձ: ՈՒրիշ օգնություն մի կամեցիր: Փոխհատուցումը թող քո հոգու վստահությունը լինի, որպեսզի ավելին տրվի քեզ` կարողությունդ անպակաս պահելու համար:
Դատարկիր քեզ արագորեն, որպեսզի նոր Աստվածային կենսաուժ ստանաս:
Ինչքան շատ քեզ պահես, այնքան քիչ կստանաս Ինձնից: Այս, ձեռք բերելու աստվածային օրենքն է: Չգործածելը, չտալը, քեզ պահելը` ենթադրում է ապագայի նկատմամբ վախ, Ինձ վստահելու պակաս:
Երբխնդրում ես, որ ազատեմ քեզ դժվարության ու չքավորության ճահճուտից, դու նախ պետք է Ինձ վստահես ամբողջովին: Երբ քո հավատքը և աղոթքը ներդաշնակ կլինեն, Ես քո աղոթքին կպատասխանեմ` ինչպես ազատարարը խեղդվող մարդուն, որը իրեն փրկելու ապարդյուն ջանքեր է թափում:
Այդ մարդը իրեն ավելի վտանգավոր ու անհուսալի կացության կմատնի, մինչև ամբողջովին չենթարկվի ազատագրողի կամքին ու խնամքին: ՈՒրեմն` լավ ըմբռնիր Իմ ազատագրելու ձևը: Վստահի՛ր Ինձ կատարելապես ու ամբողջովին:
Դատարկիր սիրտդ. Ես կլցնեմ այն: Խնդրեք, որ հասկանալի դառնա ձեզ համար Իմ տալու ձևը: Սա, ամենադժվար դասն է դարձել Իմ աշակերտների համար: Ոմանք այնքան շատ են կապված նյութական պարագաներին, որ չեն կարողանում հասկանալ, թե որքան են աստվածային միջոցները: Պետք է ապրեք` ինչպես Ես եմ ձեզ ասում:
Ինձնից կախյալ վիճակի մեջ եղեք:
Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ