Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.09.2025 | 22:00
Տեր իմ Աստված,
Արդեն նոր օր է բացվում, և ես քո Սուրբ ներկայության մեջ եմ.
Բարձրացնում եմ իմ սիրտն ու հոգին դեպի Քեզ՝ փնտրելով Քո լույսն ու խաղաղությունը:
Օրհնիր ինձ այս օրը, Տեր,
Որես ապրեմ սիրով, հանդուրժողականությամբ ու խոնարհությամբ:
Օգնի՛ր ինձ հեռու մնալ չար մտքերից, չարի ցանկություններից,
Ու քայլել միայն քո ճանապարհով, որն արդար է և սուրբ:
Իմ խոնարհ Փրկիչ,
Օգնիր ինձ տեսնել բոլոր մարդկանց մեջ քո պատկերն ու սերը,
Ու չվնասել նրանց բառերով կամ գործերով:
Թող քո սուրբ խաղաղությունը լինի իմ ուղեկիցը,
Ու ինձ հաղորդի վստահություն, հավատ ու սեր:
Թող այս օրն անցնի Քո հսկողությամբ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն:
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ