ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Բարբաջանքներն անպատասխան չեն թողնվում

Բարբաջանքներն անպատասխան չեն թողնվում
26.05.2025 | 11:02

Հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունները հետապնդել ու հետապնդում են մեկ նպատակ՝ ճանապարհ հարթել կեղծարարությամբ հայ հոգևոր-ազգային արժեքները յուրացնելու, սեփականացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում, այդ արժեքները բարբարոսաբար ոչնչացնելու նկրտումների համար։

Ադրբեջանը, ինչպես և սպասվում էր, չբավարարվեց Վատիկանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խայտառակ թեմայով գիտաժողով կազմակերպելով, դրան հաջորդեցին արդեն Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գերդոզավորված կեղծիքները, ըստ որոնց՝ իբր Մայր Աթոռը հիմնադրվել է ադրբեջանական տարածքում։

Այս բարբաջանքներն անպատասխան չեն թողնվում, սակայն հատկապես կարևոր է լինելու ս.թ. մայիսի 27-ին Վեհափառ Տիրոջ՝ շուրջ 400 բարձրաստիճան հոգևորականների առջև ելույթը, որում խիստ փաստարկված բացահայտվելու է ողջ այդ կեղծարարությունը և դրա հեռահար նկրտումները։ Բնորոշ է այն, որ Մայր Աթոռի ջանքերով համաժողովը կրելու է «Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը» խորագիրը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4033

Մեկնաբանություններ