Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ընտրենք ուրախությունը, որ Նոր տարին լինի ուրախ

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ընտրենք ուրախությունը, որ Նոր տարին լինի ուրախ
04.01.2014 | 14:25

Ժամանակն այքան թանձր էր այս երկու օրը, որ պարզապես անհնար էր անցնել այդ խտության միջով, մոտենալ համակարգչին և սիրով ու ջերմությամբ լի մաղթանքներ հղել իմ բոլոր հարազատներին, բարեկամներին ու ընկերներին: Այժմ ես մեծագույն հաճույքով հղում եմ իմ լավագույն ցանկությունները և ընդամենը ուզում եմ մաղթել ուրախ Նոր տարի: Որովհետև, երբ մարդ ուրախ է, ուրեմն առողջ է, ուրեմն գործերը լավ են, գրպանը լիքն է, հավատում է, որ իր կինը ջերմորեն սիրում է իրեն, երեխաները հարգում են, իսկ ընկերները, բարեկամներն ու հարազատները չեն նախանձում: Ուրեմն՝ ուրախություն, ուրախ Նոր տարի: Իսկ ավելի ստույգ` մենք ենք մեր հասկացողության մակարդակով, մեր արժանիքներով ընտրում ամեն ինչ` և՛ մեր կյանքի ձևը, և՛ մեր ապրելակերպը, և՛ մեր ներկան ու ապագան: Ընտրենք ուրախությունը, որ Նոր տարին լինի ուրախ և բարիքներով առատ տարի:

Դիտվել է՝ 3410

Մեկնաբանություններ