-
01.05.2020|
00:40
Վերադարձ անցյալին թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու։ Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս մենք խոսում ենք մեր ճակատագրի մասին: Բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ընթացքում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ես հնարավորություն եմ ունեցել մեր երկրի տեսակետը ներկայացնելու:
-
24.04.2020|
00:52
Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը, այս համավարակի առիթն օգտագործելով, փորձի երկկողմ նոր զինադադարի համաձայնագիր կնքել...
-
17.04.2020|
00:26
Շնորհակալ ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մարդասիրական, քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության և իմաստության համար: Դարեր շարունակ, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր Ազգն ու Հայրենիքը պահողը, մեր լինելության հզոր հիմնասյունը Հայ Առաքելական Եկեղեցին է եղել:
-
10.04.2020|
12:50
Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, ով ուզում է լինի՝ գլուխը քարին է տվել, եթե իշխանություններին ուղղված երկրի ու ժողովրդի համար սրտացավ մարդկանց քննադատությունը երկրորդ բացված ճակատ կամ դավաճանություն է համարել։
-
03.04.2020|
00:22
Հող հանձնողին հողին կհանձնենք։
-
20.03.2020|
02:01
Եթե պետության ղեկավարը վարակի դեմ պայքարն իրականացնում էր «Կորոնավիրուսն ում շունն է, որ...» բանաձևի շրջանակներում, ապա պետք չէ զարմանալ, որ ՀՀ բոլոր տիպի քաղաքացիների առողջության թիվ մեկ պատասխանատուն դատարանի որոշմանը վերաբերվում է «դատարանն ում շունն է, որ...» փիլիսոփայությամբ։
-
13.03.2020|
01:43
ՀՀ-ում՝ հավանաբար իշխանությունների թողտվությամբ, ստեղծվել է ինչ-որ առևանգիչ-մարդասպան ծռաշեղվածներ, առևանգիչ ռեստարտներ հիշեցնող համազգեստավոր ջահելների «Հեղափոխության պահապաններ» անվամբ պատժիչ, «գողական ռազբորկաներ», «հետաքննություն», պարզաբանումներ իրականացնող կազմակերպություն, որն իքնիրավչությամբ իրականացնում է իրավապահ մարմինների գործառույթներ, խախտելով օրենքն ու օրինականությունը:
-
06.03.2020|
00:56
Մենք կարողացանք ազատագրել և պաշտպանել Արցախը միասին։ Ես, որպես զինվորական, որպես ձեզ հետ ճանապարհ անցած մարդ, ասում եմ՝ տարածքներ չեն հանձնվելու: Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել ձեր առջև, թույլ չեմ տալու տարածք հանձնվի:
-
28.02.2020|
11:13
…ժողովուրդ անվան տակ քողարկվող «սպիտակների» քանակն այս պահին շատ չէ, ավելին` նրանք փոքրամասնություն են, բայց խիստ ագրեսիվ ու կեղծարար, նրանք իրենք իրենց մեծամասնություն հռչակած փոքրամասնություն են:
-
21.02.2020|
00:31
Տիգրան Մեծը լուրջ զորավար է եղել` Քոչարյանի, Մոնթեի, մյուսների նման, որ հայրենիք է սիրել ու հայրենիք է լայնացրել։ Տիգրան Մեծն էսօր կենդանի լիներ, նստած կլիներ, Նիկոլ Փաշինյանը կձերբակալեր։
鈹愰梽鍡氬瘯妞规挳妾伴懠鍌炩攼闂勫棜瀵曟す鎾閼煎倿鈹愰梽鍡氬瘯妞规挳妾/1692104835" rel="nofollow">Բարքեր