Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 144066

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 144066
09.12.2020 | 14:18

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1138-ով՝ հասնելով 144066-ի, գրանցվել է մահվան 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 1385-ով և120532-ի, իրականացվել է 3306 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 535833-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2994-ի: Բուժվում է 20540 մարդ։

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ