«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Չզարմանաք, երբ Ալիևի պահանջով Բագրատ Սրբազանը հանձնվի Բաքվին

Չզարմանաք, երբ Ալիևի պահանջով Բագրատ Սրբազանը հանձնվի Բաքվին
26.06.2025 | 17:43

Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը դեռ մեկ տարի առաջ էր գրել.

«Գարեգին 2-րդն իրականում պետք է մեղադրվի հեղաշրջման փորձի մեջ։ Բայց դա Հայաստանի գործն է։

Իսկ Բագրատն էլ 1990-ականներին Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանության մասնակից է։

Ես չգիտեմ, թե ինչու ադրբեջանական կողմը դեռևս նրա դեմ քրեական գործ չի հարուցել։

Բայց, ամեն դեպքում, ավելի լավ կլիներ, եթե նրա դեմ քրեական գործ հարուցվեր, եւ Ինտերպոլով հետախուզում հայտարարվեր, որովհետեւ ես այս մարդուն ճանաչում եմ դեռ Ղարաբաղից, այդ ժամանակ նա Դաշնակցություն կուսակցության զինված ուժերի ղեկավարներից մեկն էր»։

ՈՒ հանկարծ չզարմանաք, երբ Ալիևի պահանջով Բագրատ Սրբազանը հանձնվի Բաքվին։

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ