Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Ամոթ մեզ բոլորիս, որ ցայսօր մեր տղաների, մեր հայրենակիցների վերադարձի հարցը լուծել չենք կարողացել

Ամոթ մեզ բոլորիս, որ ցայսօր մեր տղաների, մեր հայրենակիցների վերադարձի հարցը լուծել չենք կարողացել
15.10.2025 | 11:02

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ աճյունների եւ մասունքների փոխանակում։

Ինչքա՜ն հույզեր, մարդկային ողբերգության եւ հերոսության պատմություններ կան այս կադրերի հետում։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք նույնպես պիտի վերջ տայինք ազգային ամոթի գոնե այդ խնդրին, այնինչ Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց, իսկ հետո՝ պատանդառեց Արցախի ղեկավարությանը։

Անցել է 2-5 տարի, իսկ մեր հայրենակիցները իրենց ընտանիքների եւ մեր կողքին չեն։ Էլ չասեմ մի քանի հարյուր անհետ կորած կամ չնույնականացված տղերքի մասին…

Թրամփի քավորությամբ տեղի ունեցող փոխանակումը ապացուցում է, որ նորմալ բանակցողի դեպքում գոնե Վաշինգտոնյան հանդիպմանը կարելի էր եւ պետք էր հասնել մեր բոլոր հայրենակիցների վերադարձին։ Այնինչ Նիկոլի համար այդ մարդիկ, այդ ընտանիքները, այդ ճակատագրերը որեւէ արժեք չունեն։

Նայում եմ ուրիշների ուրախությանը… հավատում եմ, սպասում եմ եւ իմ համեստ ուժերի չափով պայքարում եմ իմոնց, մերոնց վերադարձի համար։

Բայց չեմ կարող չասել՝ ամոթ մեզ բոլորիս, որ ցայսօր մեր տղաների, մեր հայրենակիցների վերադարձի հարցը լուծել չենք կարողացել։

Հազար ամոթ, հորս արեւ…

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ