«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Անդադար զինվող Ադրբեջանից Փաշինյանը խաղաղություն է թախանձում

Անդադար զինվող Ադրբեջանից Փաշինյանը խաղաղություն է թախանձում
28.09.2025 | 15:06

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում. ելույթի բովանդակությունը վերլուծելիս՝ մտքիս այն է գալիս, որ փոքր տղան մեծահասակների ակումբում երեխայավարի խոսել է։ Ինչքան խառն ու հակասական են Փաշինյանի մտքերն ու պատկերացումները, նույնքան անտրամաբանական էր նրա ելույթը։ Աշխարհի ամենաբարձր ամբիոնից հայտարարել է՝ ես ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Հետո սկսել է միջազգային հանրությանը գանգատվել, որ «խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր», որ Իլհամ Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի, Հայաստանի կապիտուլյացիայի մասին։ Վախենալով հայտարարել Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին՝ երկչոտ ու անորոշ խոսել է անհետ կորածների ու անազատության մեջ գտնվողների մասին.«Չափազանց կարևոր է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»։ Փաշինյանը հասկանում է , որ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատված չէ, սակայն դիմել է ԵԱՀԿ Մինսկը խումբը լուծարելու համար, անհիմն ու Հայաստանի համար շատ վտանգավոր կերպով կրճատում է ռազմական ծախսերը, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Նեղվում է կապիտուլյացիա բառից, սակայն իր գործողություններով Հայաստանը շարունակ սողացող կապիտուլյացիայի է տանում։ ՄԱԿ-ի ամբիոնից ԵՄ Հայաստանի անդամակցության մասին նրա խոսքերը ևս անտրամաբանական, անորոշ են․ «Ունենք երկու ճանապարհ․ մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։ Եթե կընդունեն, լավ է: Եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր․ Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր»։ Հայաստանը ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանեցնելու համար քո իշխանությունն անցած 7 տարում քայլեր չի ձեռնարկել, նո՞ր պիտի ձեռնարկեք, ԵՄ-ում էլ Հայաստանին առաջիկա 20-30 տարում չեն սպասում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ

ց նա հրեա էր' title='Ներ­վեց... թմ­րա­մաք­սա­նեն­գը, բայց նա հրեա էր' width='220' height='163' />
Ներ­վեց... թմ­րա­մաք­սա­նեն­գը, բայց նա հրեա էր

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Հետ­պա­տե­րազ­մա­կան հո­գա­ծու­թ­յուն ժո­ղովր­դին
Հետ­պա­տե­րազ­մա­կան հո­գա­ծու­թ­յուն ժո­ղովր­դին