Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Սթափվել է պետք, երկիրը փլվեց

Սթափվել է պետք, երկիրը փլվեց
25.02.2024 | 14:42

Բառերս վաղու՜ց անզոր են, անուժ՝

քեզ այս մահաբեր նինջից հանելու,

ինքդ քո կամքով դարձար խաժամուժ՝

մի անլուծելի խրթին հանելուկ։

Քեզ չե՜մ ճանաչում․ փոխվել ես, եղու՜կ,

հաշիշ են խառնել օրվա հացիդ հետ,

դու, որ դառնում էիր նույն պահին բռունցք,

հանգի՜ստ ննջում ես` չարիքին անգետ։

Զգոնությունդ կորցրել ես իսպառ,

ես չեմ հասկանում, ների՛ր, քեզ արդեն,

անփութությանդ վկա է Աստված․

ումի՞ց է հույսդ, որ քեզ ազատեն։

Զոհերդ՝ անթի՜վ, ցավերդ՝ անդարմա՜ն,

ոսոխիդ ցավն է քեզ մխիթարում,

երբ կարիք ունես հենց ինքդ բուժման,

չգիտեմ՝ քեզ հետ ի՜նչ է կատարվում։

Մերթ անիծում ես ու մերթ աղոթում,

մերթ իբրև երդում՝ կուրծքդ ես ծեծում,

սև ամպի նման՝ անշանթ որոտում

կամ անձրևի պես տխուր հեծեծում։

Դեռ լավ չգիտես, թե ինչ ես անում․

շա՜տ ես հեռացել ինքդ քեզանից,

երեխայի պես չես էլ հասկանում,

թե ո՞ր կողմից է փորձանքը գալիս։

Բառերն ուժ չունեն, բառերն՝ ի՞նչ օգուտ,

երբ կողպտվել են երկինքներդ լուրթ,

ների՛ր, որ այսքան կոպիտ եմ, անգութ,

ա՛զգ իմ, չդառնաս թափառ ժողովուրդ։

Քեզ գիրութուղթ են կարծես թե արել

ու խաղ են խաղում՝ անօրե՜ն, դաժա՜ն,

դեռ էն գլխից են քելեխդ կերել,

բայց հիմա են սոսկ փորում գերեզման։

Ես ինչպե՞ս հանեմ քեզ այս թմբիրից,

երբ դարեր ի վեր դու համառորեն

ջուր ես վերցնում այն նույն աղբյուրից,

որ թույն է տալիս ջրի փոխարեն։

Երբ բռնության դեմ քարոզդ միայն

չարին բարությամբ հաղթելն է եղել,

մինչդեռ տրվել ես լուռ ստրկության

ու ազատության ճամփադ ես շեղել։

Քանի չի լցվել դեռ համբերության

բաժակը հայի ու թափվել գետին ,

նրա խելքն հետին թուրքին է արժան,

ինքն էլ՝ քամելեոն օտարի դատին։

Բայց մինչ հուսավառ հայացքով անմեղ

կփնտրի այնտեղ լույսն արդարության,

հանգիստ կխժռեն մարմինը համեղ

կեղծ բարեկամն ու ոսոխը դաժան։

Հետո միամիտ լավատեսության

տաք գլխի վրա պաղ ջուր կլցվի,

իսկ դասերն, ավա՜ղ, դառը պատմության

այդպես էլ, ի՞նչ խոսք, դեռ չեն յուրացվի։

Չէ՛, ես չեմ կռռում ագռավի նման,

ուզում ես՝ պոկի՛ր լեզուս չարագույժ,

մեր պատմությունն է ասածիս վկան,

ու ներկան, որ քեզ դարձրել է անուժ։

Մինչև աչքերդ չտեսնեն հեռուն,

չզանազանեն լույսը խավարից,

ու մինչ քո միտքը՝ սթափ, սևեռուն,

քեզ դուրս չհանի մահվան այս պարից:

Քանի երկրումդ շահն է տիրակալ,

ինքդ էլ ճամփորդ ես օտար ափերի,

քանի լողորդդ, անփորձ է, տկար

և չի դիմանում ջրվեժի թափին։

Քո երազանքից փայլող աչքերին

չարակամներդ մոխիր կցանեն․

խաղալիք է սոսկ ստրուկն ու գերին

որին տերերը ինչ ուզեն՝ կանեն։

Ես ողբ չեմ ասում, ողբ՝ ինչքա՜ն ուզես․

բայց ցավն էլ հարկ է տանել վեհորեն,

լավ է քո ձեռքով աչքերս հանես,

որ խեղճությունդ չտեսնեմ նորեն։

Կյանքը դարձել է անվճար կրկես,

դրսի կրկեսը բյուր կյանքեր խլեց,

Ննրսում էլ քիչ չեն, ինձնից լավ գիտես՝

սթափվել է պետք, երկիրը փլվեց։

08․ 08․ 2021թ․

Հասմիկ Վարոսյան

Դիտվել է՝ 7415

Մեկնաբանություններ

矫偮⒚冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗炉脙锟矫偮棵冿拷脗陆/1683871911">Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ձեռքն աշ­խա­տում է թշ­նա­մու օգ­տին
Երբ ձեռքն աշ­խա­տում է թշ­նա­մու օգ­տին