Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԱՄՆ-ն ամբողջ պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ-ի վրա

ԱՄՆ-ն ամբողջ պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ-ի վրա
16.11.2012 | 13:24

Թուրքիայի, Եգիպտոսի և Եվրոպայի մի շարք երկրների միջոցով ԱՄՆ-ն փորձում է հասնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից Իսրայելի նկատմամբ հրթիռային հարվածների դադարեցման։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը։
Մեկնաբանելով վերջին օրերին պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրումը՝ նա ընդգծել է, որ Վաշինգտոնն առաջին հերթին տեղի ունեցածի համար մեղադրում է ՀԱՄԱՍ-ին։ «Վերջին հաշվով լարվածության ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀԱՄԱՍ-ը։ Այդ կազմակերպության վրա է նաև հրթիռային հարվածների դադարեցման պատասխանատվությունը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Միաժամանակ, նրա կարծիքով, Իսրայելի կառավարությունն ինքը պետք է որոշի՝ ստեղծված իրավիճակում ինչպես լուծել իր ռազմական խնդիրները։
Ռոդսի խոսքով՝ Օբամայի վարչակազմը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր որոշակի ազդեցություն ունեն ՀԱՄԱՍ-ի վրա (Թուրքիա, Եգիպտոս և այլն), օգտագործեն այդ հնարավորությունը և ստիպեն ՀԱՄԱՍ-ին թուլացնել լարվածությունը տարածաշրջանում։

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ