«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ուրիշ բան չեք կարողանո՞ւմ մոգոնել, որ դին եք դարձնում «շարժում»

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ուրիշ բան չեք կարողանո՞ւմ մոգոնել, որ դին եք դարձնում «շարժում»
18.05.2013 | 15:54

Լսե՜ք, էս ի՞նչ եք անում:

Նախ, որևէ կերպ չիջեցնելով պատասխանատվությունը ՊՆ ուսերից, ուզում եմ հարցնել նրանց, ովքեր Լյուքս Ստեփանյանի` վշտից իրենց կորցրած ծնողների հետևում են կանգնած:
Է՛յ, լսեք, համը էդպես մի հանեք, Աստված ոչ միայն Լյուքս Ստեփանյանին սպանողին չի ների, այլև նրա դատասստանը ձեր վրա կընկնի, նման բան կազմակերպողներ, ձեզ հետ եմ:
Մի կատակեք նման բաների հետ, Աստված ծաղր չըլլար:
Հոգու, Աստծու տարածք մի՛ մտեք ձեր կեղտոտ կոշիկներվ, ձեր քաղաքական ամբիցիաներով. այդ երեխայի հոգին հիմա տեսնում է, որ իր հետ ոչ միայն զորամասում, այլև քաղաքացիական կյանքում են ահավոր ձևով վարվում...
Հոգին նրա հիմա պիտի խաղաղության մեջ հանգչեր...
Էս ո՞ւր ենք հասել: Էս ինչերի են ընդունակ դարձել:
Էլ ուրիշ բան չեք կարողնո՞ւմ մոգոնել, որ դին եք դարձնում «շարժում», հեղափոխության գործիք:
Մեղա, մեղա, ներիր Տեր:
Առաջին հերթին ես եմ կանգնում Քո առաջ դրա համար:
Ու իմ հետևից բերում եմ բոլորին: Այս զոհված երիտասարդին նույնպես: Խնայիր այս ազգը, Տեր, մի թափիր զայրույթդ մեզ վրա:

Հ.Գ.- Փառք Աստծո, որ Լույքս Ստեփանյանի վշտահար ծնողները ադեկվատ գտնվեցին:

Դիտվել է՝ 4967

Մեկնաբանություններ