«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Ասում են...

Ասում են...
04.06.2013 | 01:31

... թե Գորիսում տեղի ունեցած դեպքերը մեծ զայրույթ են առաջացրել ոչ միայն ժողովրդի, մարզի բնակիչների մեջ, այլև իշխանական իսթեբլիշմենթում. այնտեղ միանշանակ որոշել են, որ` էս արդեն վերջն էր, ու պետք է ամեն ինչ անեն, որ մեղավորները պատժվեն: Մի կողմից` մեղմելու ժողովրդի զայրույթը, մյուս կողմից` Գյումրու նման` վերջ դնելու կրիմինալի «բեսպրեդելին»: Գորիսցիները պնդում են` եթե մեղավորները չպատժվեն, ապա Բուդաղյանների ընտանիքը կուլ չի տա կատարվածը, «վենդետան» անպայման շարունակություն կունենա:

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ