Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։               
 

Հանդիսատեսը սուլում է նրան և պահանջում է դուրս գալ դաշտից

Հանդիսատեսը սուլում է նրան և պահանջում է դուրս գալ դաշտից
24.06.2025 | 21:36

Հայաստանում ձևավորվում է Փաշինյանի համար ամենավտանգավոր քաղաքական իրավիճակը, որտեղ նա զրկվում է այլևս իր կենարար ուժից, միակ աստղը լինելուց, թեկուզ՝ խամրած: Իսկ իրավիճակի կարճ նկարագիրը հետևյալն է. հականիկոլական մաղձային դիսկուրսն իր տեղը սկսում է զիջել հետնիկոլական կառուցման դիսկուրսին: Սա նրա համար մղձավանջ է, որովհետև այդ դիսկուրսում նա այլևս որպես ֆակտոր չկա, այլ հիշատակվում է որպես ավերակների հեղինակ, որոնք վերակառուցման և վերականգնման ենթակա են:

Վերջին շրջանի բոլոր հիստերիաներն ու անադեկվատությունները իր օրակարգի և իր դիսկուրսների վրա կենտրոնանալու փորձեր են, որտեղ նա կլինի մտքեր և ուղեղներ կառավարողը: Իրավիճակի աննախադեպությունը նրանում է, որ նա դառնում է երկրորդ համարով շատ վատ խաղացող, ով ուզում է ապացուցել, որ լավ է խաղում, խաղն իրենից է կախված, բայց հանդիսատեսը սուլում է նրան, գիտի նրա որակը, տեսել է խաղը և պահանջում է դուրս գալ դաշտից:

P.S. Իմիջիայլոց, այս դասը նրան առաջինը տվեց ՀԱԵ-ն իր ինստիտուցիոնալ իմաստնությամբ և ստրատեգիական համբերությամբ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ