«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Մամլո հաղորդագրություն

Մամլո հաղորդագրություն
02.08.2025 | 10:36

Քիչ առաջ ի պատասխան իմ «Մեղադրյալ Ստեփան Սամվելյանի անձի առողջական վիճակի և բժշկական օգնության վերաբերյալ տեղեկատվության հրատապ պահանջ» գրությանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղեկացրեցին, որ Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Այս պահի դրությամբ որևէ հստակ տեղեկատվություն Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ դեռևս առկա չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում հավելյալ մանրամասներ կհայտնեմ լրացուցիչ հաղորդագրությամբ։

Ստեփան Սամվելյանի պաշտպան`

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

02 օգոստոսի, 2025թ.

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ