Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Սա այն դեպքն է, որ իսկապես մաղթում եմ հաջողություն

Սա այն դեպքն է, որ իսկապես մաղթում եմ հաջողություն
07.08.2025 | 20:06

Ըստ «Իսրայել Հայոմ» թերթի տեղեկությունների, Իսրայելը և Հունաստանը մշակում են գործողության պլան «Պոսեյդոնի զայրույթը» ծածկագրով։ Ռազմական գործողությունը, ըստ թերթի տվյալների, պետք է Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ վերադարձնի հունական ինքնիշխանությունը։

Աղբյուրի տվյալներով՝ գործողության նպատակներն են՝

- արգելափակել Թուրքիայից ռազմական և այլ մատակարարումները,

- չեզոքացնել Հյուսիսային Կիպրոսում տեղակայված ՀՕՊ համակարգերը,

- ոչնչացնել հետախուզական և կառավարման կենտրոնները,

- վերջ դնել կղզում Թուրքիայի ռազմական ներկայությանը,

- վերականգնել Կիպրոսի Հանրապետության (Հարավային Կիպրոս) ինքնիշխանությունը կղզու ամբողջ տարածքում։

Սա այն դեպքն է, որ իսկապես մաղթում եմ հաջողություն, առավել ևս երբ խոսքը մեր բարեկամ Հունաստանի հաջողության և պատմական արդարության վերականգնման մասին է:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ