Անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը ընդունելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Պատմական Խաղաղության Գագաթնաժողովի շրջանակում։ Այս երկու երկրները տարիներ շարունակ պատերազմել են, ինչը հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվանը։ Շատ ղեկավարներ են փորձել վերջ տալ այդ պատերազմին, սակայն մինչև այս պահն ապարդյուն, և միայն շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Իմ վարչակազմը երկար ժամանակ ակտիվ շփվել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական Խաղաղության Ստորագրման Արարողության ժամանակ։ Միացյալ Նահանգները նաև երկկողմանի համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունների համատեղ զարգացման նպատակով, որպեսզի կարողանանք լիարժեքորեն օգտագործել Հարավային Կովկասի ներուժը։ Ես հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, ովքեր ճիշտ ընտրություն են կատարում Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների համար։ Սա Պատմական Օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ԱՇԽԱՐՀԻ համար։ Մինչ հանդիպում։
Արա ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից