Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
20.03.2012 | 00:00

...թե նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որի մասին մինչև վերջերս ասում էին, որ կառաջադրվի որպես անկուսակցական, այնուհանդերձ, կարողացավ հաղթահարել իր «նեպրիյազնը» ՀՀԿ-ի նկատմամբ և առաջադրվեց որպես ՀՀԿ ներկայացուցիչ` թիվ 32 ընտրատարածքում:
Ինչն էլ նշանակում է, որ այդ «ռեգիոնում» համամասնական ձայների խնդիրը ևս լուծվում է ՀՀԿ-ի օգտին։ Այնուհանդերձ, ասում են, նա չի հաղթահարել իր «նեպրիյազնը» կառավարության հանդեպ, ինչն էլ չի թաքցնում ոչ միայն նեղ շրջանակներում «մասլահաթների», այլև իր ընտրողների հետ հանդիպումների ընթացքում, բաց տեքստով ասելով` «կառավարությունը մերը չէ»:
Ասում են` դա հրահանգ է` մի քիչ էլ ԲՀԿ-ի համար ձայներ բերելու:

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ