ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 
  • Կոնգոյի իշխանությունների ու գրոհայինների բանակցությունները տապալվել են

    Կոնգոյի իշխանությունների ու գրոհայինների բանակցությունները տապալվել են

    10.12.2012| 14:15
    Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության և M23 խմբավորման ապստամբների միջև բանակցությունները տապալվել են մեկնարԿոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության և M23 խմբավորման ապստամբների միջև բանակցությունները տապալվել են մեկնարկից ընդամենը մեկ ժամ անց։ կից ընդամենը մեկ ժամ անց։
  • Գանայում հաղթել է գործող նախագահը

    Գանայում հաղթել է գործող նախագահը

    10.12.2012| 14:13
    Գանայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ջոն Մահաման։ Նա հավաքել է ձայների 50,7 տոկոսը։ Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
  • Ավիավթարից զոհվել է երգչուհի Ջենի Ռիվերան

    Ավիավթարից զոհվել է երգչուհի Ջենի Ռիվերան

    10.12.2012| 14:11
    Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի վարչակազմը հաստատել է, որ Մեխիկոյից ոչ հեռու տեղի ունեցած ավիավթարի պատճառով բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ հայտնի երգչուհի Ջենի Ռիվերան։ Ինքնաթիռը թռչելիս է եղել Մոնտերեյից դեպի Տոլուկու։
  • Մուրսին հրաման է տվել բանակին երկրում ապահովել կարգուկանոն

    Մուրսին հրաման է տվել բանակին երկրում ապահովել կարգուկանոն

    10.12.2012| 14:07
    Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին բանակին հրաման է արձակել՝ նոր սահմանադրության նախագծի հանրաքվեի նախաշեմին երկրում ապահովել անվտանգությունը, կարգուկանոնն ու պետական կառույցները։ Դիտորդները նկատում են, որ նման քայլով Եգիպտոսը կրկին վերադառնում է ռազմական կառավարման։
  • Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    10.12.2012| 13:25
    Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով:
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    10.12.2012| 11:44
    Դեկտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
  • Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպմանը

    Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպմանը

    09.12.2012| 23:46
    Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել գործող նախագահ Էյմոն Գիլմորին եւ նրա գործընկերներին տարվա ընթացքում Կազմակերպության գործունեությանը նշանակալի ներդրում բերելու համար, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Իռլանդիայի կառավարությանը՝ ջերմ ընդունելության եւ այս նախարարական հանդիպումը գերազանց կազմակերպելու համար: Իռլանդական նախագահության ջանքերի եւ շատ պատվիրակությունների կառուցողական դիրքորոշման շնորհիվ մի շարք կարեւոր նախաձեռնություններ են արվել:
  • ՀՀ նախագահը հանդիպել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    ՀՀ նախագահը հանդիպել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    09.12.2012| 23:44
    Դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվել:
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի փաստաբան

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի փաստաբան

    09.12.2012| 23:42
    Sabah թերթին հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահնմեդ Դավութօղլին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ևս մեկ տարով քնեցվել է, քանի որ Հայաստանում 2013-ի փետրվարին, Ադրբեջանում 2013-ի աշնանը նախագահական ընտրություններ են կայանալու:
  • Մոնտին հեռանում է. կվերադառնա՞ Բեռլուսկոնին

    Մոնտին հեռանում է. կվերադառնա՞ Բեռլուսկոնին

    09.12.2012| 23:39
    Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին խորհրդարանում 2013 թ. բյուջեի նախագծի ընդունումից հետո հրաժարական է տալու: