Ըստ ամենայնի, կապի և տրանսպորտի նախարարությունում ամեն բան լավ է, քանի որ նախարար Գագիկ Բեգլարյանը ոչ միայն դուրս եկավ կառավարության շքամուտքով և լրագրողների հետ զրույցի բռնվեց, այլև լուսանկարվեց դրսում իրեն դիմավորող մարդկանց հետ։
Հերթական սկանդալն է հասունանում «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմում: Պայմանավորվածություն առ այն, թե ընտրությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից, իսկապես եղել է:
...թե Վարդան Օսկանյանի «գործը» միայն հայաստանյան ներքաղաքական դաշտի խնդիրը չէ: Ասում են, անձեռնմխելիությունից զրկված այս դիվանագետը դրսի բոլոր խողովակներն աշխատեցնում է, որպեսզի իր պաշտպանությամբ հանդես գան:
«Տանգո» ՓԲԸ-ն կդառնա ԱԳՆ-ի շենքի նոր սեփականատերը։ Գործադիրը հաստատեց շենքը նշված ընկերությանը 51 մլն 270 հազար դոլարին համարժեք դրամով օտարելու մասին որոշումը։
Կոմպրոմատների պատերազմն ընթանում է բաց և փակ ֆորմատներով: ՈՒ ոնց երևում է` քարը քարին չի թողնվելու: Թվում էր, թե «գլխից բռնել» են միայն ԲՀԿ-ի երբեմնի իրավասության տակ գտնվող երեք նախարարությունները։
Անդրադառնալով ԱԳՆ-ի շենքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու կառավարության այսօրվա որոշմանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել.
Երևանում մեկնարկել է Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր առավոտյան` ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքում:
Ակնհայտ է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարի էյֆորիան բավականին բարձր է։ Այդ երկրի իշխանական փորձագիտական դաշտում ակտիվ քննարկվում է այն, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին տարածաշրջանում ընտրել է որպես իր դաշնակիցը...