Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Իշխանությունն անցկացնում է «սոուսով» ընտրություններ»

«Իշխանությունն անցկացնում է  «սոուսով» ընտրություններ»
27.04.2012 | 00:00

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

(փաստաբան)

-Այսօր և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը կարևորում են ընտրությունների լավ անցկացումը: «Լավ ընտրություններ» ասվածն ի՞նչ է ենթադրում:

-Ենթադրում է Սահմանադրության 2-րդ, 4-րդ հոդվածների սկզբունքների պահպանում, այսինքն` կամքի ազատ արտահայտմամբ ընտրություններ, երբ կենտրոնական և տեղամասային ընտրական հանձնաժողովները չեն փորձում գտնել արդարացումներ, թե ինչու չեն վերացնում այս կամ այն խախտումը, որոնք ունակ են ազդելու ազատ կամարտահայտության վրա:

-Ի՞նչ եք կարծում, այս ընտրությունները կառանձնանա՞ն նախորդներից:

-Նախորդների համեմատ որոշակի տարբերություններ կան: Հեռուստաեթերի առումով գոնե այդ տարբերությունը նկատվում է, բայց, դրան զուգահեռ, տեղի է ունեցել հարձակում թեկնածուի, նրա թիմակիցների վրա՝ ընդհուպ կտրելով նրանց մատները: Սրանք, իմ համոզմամբ, ընտրարշավին խոչընդոտող լուրջ խախտումներ են: Այդ ամենը կոնկրետ մեկ քաղաքական ուժի, այն ներկայացնող թեկնածուի օգտին է արվել, ու քանի դեռ դա հիմք չի դարձել այդ թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու, այս ընտրությունները նախորդներից չեն տարբերվի: Այդ մարդիկ չպիտի մնան թեկնածուներ: Այս անգամ կընտրվեն ուրիշները, հաջորդ անգամ արդեն կփորձեն այս գործընթացի մեջ մտնել խելոքացած՝ հասկանալով, թե ինչ արժե նման միջամտությունը:

-Ինչո՞ւ անվավեր չեն ճանաչում այդ թեկնածուների գրանցումը:

-Որովհետև ազատ, արդար ընտրություններ անցկացնելն ընդամենը «դիզայն» է՝ ձևավորում: Այսինքն, կարևորված է ոչ թե բովանդակությունը, այլ ձևը: Ասողները (խոսքն իշխանության ներկայացուցիչների մասին է, որովհետև ընդդիմությունը ոչ մի լծակ չունի) պատրաստ չեն ընտրություններով իշխանությունը հանձնելու: ՈՒ քանի որ չեն ուզում իշխանությունը հանձնել, ուստի այս ամենն անում են «սոուսով»:

-Ընդդիմությունը չի հավատում, որ իշխանությունն ընտրություններն արդար անցկացնելու քաղաքական կամք ունի, վերջինս էլ հակառակն է պնդում: Ընտրությունների արդար անցկացման համար միայն քաղաքական կամքը բավարա՞ր է:

-Այո, միայն քաղաքական կամք է պետք:

-Օրենսդրությունը, մեխանիզմները, ռեսուրսները բավարա՞ր են:

-Լիովին: Ինչպես այս, այնպես էլ 2003-ի, 2005-ի, 2007-ի, 2008-ի ընտրություններում բավարարում էին: Պարզապես մի խնդիր կա՝ իշխանությունը չի ուզում իշխանությունը հանձնել:

-Ոչ մի իշխանություն էլ ինքնակամ չի ցանկանում իր տեղը զիջել:

-Ժողովուրդը, անկախ այն հանգամանքից, դա գրված է, թե ոչ, կամ որևէ իշխանության դուր է գալիս, թե ոչ, ապստամբության իրավունք ունի: Նույնիսկ փիլիսոփայության տեսանկյունից դա ապստամբություն չի կոչվում, որովհետև իշխանությունը ժողովրդինն է: Նշանակում է, նա իշխանությունը յուրացրածներին հեռացնում է:

-Հաճախ է տեսակետ հնչում, թե այս ընտրությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են լինելու: Եթե, այդուամենայնիվ, խախտումներ լինեն, սովորության համաձայն, այս անգա՞մ էլ ասելու է` մեկ քայլ առաջ էր, թե՞ խիստ կմոտենա:

-2007-ի ընտրություններից առաջ մենք ասացինք, թե ինչ են ասելու: Սակայն, կարծում եմ, սա Հայաստանի ժողովրդի խնդիրն է: Միջազգային հանրությունը շատ լայն է. ԱՊՀ դիտորդներն ասում են՝ շատ չքնաղ, այլ երկրների դիտորդները՝ վատ ընտրություններ են: Այդ հարցը նախ մենք մեզ համար պետք է լուծենք: Նրանց ոչ մի բան ցույց տալու կարիք չունենք: Եթե մենք հավատացինք մեր ընտրությանը, կարող ենք անել ամեն ինչ, հասնել շատ բաների:

-Ընտրությունների արդար կազմակերպման համար և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը միասնական շտաբներ են ստեղծում: Սրանք որևէ դրական արդյունք չե՞ն տալու:

-Ընդդիմության ստեղծած շտաբների առաքելությունը լրիվ այլ է, իշխանությանը՝ այլ: Իշխանության շտաբների նպատակը իշխանությունը պահելն է:

Ճեպազրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ