ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Անհրաժեշտ է արժանապատիվ և համարժեք մոտեցում ցուցաբերել

Անհրաժեշտ է արժանապատիվ և համարժեք մոտեցում ցուցաբերել
06.10.2026 | 15:16

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ պետական սահմանը անօրինական կերպով հատելու և խաղաղ բնակչին հրազենային ծանր վնասվածք պատճառելու միջադեպը Հայաստանի իշխանությունների կողմից ծույլ արձագանքի է արժանացել. մինչդեռ անհրաժեշտ է արժանապատիվ և համարժեք մոտեցում ցուցաբերել։ Այս առումով խիստ օգտակար է, որպեսզի Հայաստանում իմանան, թե ինչպես է ընթանում ս.թ. սեպտեմբերի 24-ին Կասպից ծովում անցկացված զորավարժություններում պատահած հայտնի ողբերգական դեպքի հետաքննությունը։

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հետաքննությունը բացահայտել է Ղազախստանի ԶՈՒ-երի խորքային և համակարգային խնդիրներ։ Հիշեցնեմ, որ ափհանման ժամանակ ուժեղ փոթորկի և քամու հետևանքով 17 նավաստի հայտնվել էր ծովում, և, ցավոք, նրանցից 14-ը զոհվել էր։

ՊՆ համալիր ստուգման առաջին փուլի արդյունքներով ձեռնարկվել են խիստ միջոցներ. պաշտոնից ազատվել են պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը և ՌԾՈՒ-երի գլխավոր հրամանատարը։ Նախկին ղեկավար կազմը մեղադրվում է զորավարժությունների պլանավորման մեջ թույլ տված սխալների և պատշաճ վերահսկողության բացակայության համար։ Տեսչական ստուգումներն ընդգրկել են ՊՆ ավելի քան 50 օբյեկտ։ Ծանր հետևանքներ առաջացրած անփութության գործերից բացի, քննությունը բացահայտել է պետական գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների նկատմամբ բռնության կիրառման թաքցված փաստեր։

Ղազախստանի նախագահը հետաքննությունը վերցրել է անձնական հսկողության ներքո և ՊՆ նոր ղեկավարությանը հանձնարարել է 10 օրվա ընթացքում պատրաստել ԶՈՒ-երի բարեփոխումների արմատական ծրագիր։

Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից։

Արա Սահակյան

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ