Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ-Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է. Իրանը դարձյալ փակել է Հորմուզը

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ-Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է. Իրանը դարձյալ փակել է Հորմուզը
09.04.2026 | 11:43

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին

Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից օգտագործվող ցանկացած ենթակառուցվածքի վրա, հարվածներն Իսրայելի էլեկտրակայաններին, Դիմոնում միջուկային հետազոտությունների կենտրոնին, հնարավոր է նույնիսկ՝ ԱՄԷ-ում գտնվող ԱԷԿ-ին:

Թրամփը սպառնացել էր՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, սպառնացել էր ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, Իրանը հակադարձել էր՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները: Վերջնագրի ժամկետը լրանում էր անցած գիշեր Մոսկվայի ժամանակով 3-ին, ըստ այլ տեղեկությունների, 4-ին: Երբ մի քանի անգամ իր իսկ վերջնագրի ժամկետը փոխած ԱՄՆ-ի նախագահին լրագրողը հարցրել էր, թե հնչեցված վերջնագրի ժամկետն արդյոք «վերջնական վերջնաժամկե՞տն» է, Թրամփը պատասխանել էր՝ «Այո» :

Քաղաքագետների, փորձագետների, վերլուծաբանների կարծիքները տարբերվում էին. մեծամասնության կարծիքով, ինչպես, օրինակ, քաղաքագետ Կիրիլ Սեմենովի, հակամարտության դիվանագիտական ճանապարհով լուծումն այս փուլում քիչ հավանական է, ԱՄՆ-ի նախագահը կկատարի իր սպառնալիքները , և սոսկ քչերն էին կանխատեսում, որ Միացյալ Նահանգների ղեկավարն այս անգամ էլ կփոխի իր վերջնագրի ժամկետը, կերկարաձգի այն:

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն Իրանի դեմ Վաշինգտոնի աճող սպառնալիքների ֆոնին նույնիսկ հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին: Նա երեկ մտավախություն էր հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը կարող է վերաճել միջուկային պատերազմի. այս մասին, «РИА Новости»–ի փոխանցմամբ, հայտնել է «Politico» պարբերականը՝ հղում անելով ազգային խորհրդարանում նրա ելույթին:

«Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն երեքշաբթի ահազանգել է այն ռիսկի մասին, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է վերաճել միջուկային պատերազմի»,- նշված է «Politico»-ի հրապարակման մեջ:

«Politico»-ն նախարարի խոսքերը մեջբերել է նաև իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցից, որում նա նաև մտահոգություններ է հայտնել պատերազմներն ավարտելու համար միջուկային զենքի օգտագործման վերաբերյալ:

«Հաշվի առեք, որ հենց մեր նման մարդիկ են որոշել, որ նույնիսկ Հիրոսիման և Նագասակին հանդիսանում են հակամարտության ընդունելի ավարտ… Մենք նախկինի պես միջուկային զենք ունենք, իսկ նրանք, ովքեր չունեն այն, ձգտում են ձեռք բերել։ Մենք ոչինչ չենք սովորել… Այն, ինչ մենք ապրում ենք, հակամարտություն է, որում յուրաքանչյուր գործողություն պահանջում է ավելի բարձր մակարդակի արձագանք»,- մեջբերել է պարբերականը նախարարի հարցազրույցից մի հատված։

Բայց, ահա, ժամեր հետո, երբ ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչները, «RT на русском»–ի փոխանցմամբ, արդեն դուրս եկած են եղել Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ-ի «RAF Fairford» ավիաբազայից և ուղղություն վերցրել դեպի Իրան, այդ ինքնաթիռների մի մասն էլ թռիչքի է սպասելիս եղել թռիչքուղու վրա, բացի այդ, ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի երկնքում, ТАСС-ի տեղեկացմամբ, միանգամից շուրջ 10 ռազմական լցավորող ինքնաթիռ է բարձրացրել Իրանի հետ գործարքի վերջնագրի ժամկետի ավարտից 3 ժամ առաջ, երբ Իրանը նույնպես իր թշնամիներին աննախադեպ հարվածի նախապատրաստական աշխատանքներ էր կատարել, աշխարհի բազմաթիվ ԶԼՄ-ներ տեղեկություններ հրապարակեցին, որ ԱՄՆ-ը և Իրանը երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել:

Ընդգծենք՝ հրադադար, որը սիոնիստական Իսրայելի գործոնը հաշվի առնելով, շատ փխրուն լինելով, համաձայնության կայացումից ժամեր անց արդեն իսկ խախտվել Իսրայելի սադրանքով, հրադադար, որի վերաբերյալ հակամարտության կողմերի մեկնաբանությունները խիստ հակասական են, բացի այդ, նախազգուշացումներ ու սպառնալիքներ են պարունակում:

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել հարվածներն Իրանին՝ Հորմուզի նեղուցի ամբողջական և անվտանգ բացման պայմանով: Նախագահի խոսքով՝ կողմերն առաջ են շարժվել խաղաղ կարգավորման հարցում և այդ ժամկետում վերջնականապես կձևակերպեն խաղաղության համաձայնագիրը: Կողմերի միջև բանակցային գործընթացի մեկնարկը նախատեսված է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ապրիլի 10-ին, սակայն այն կարող է տեղի չունենալ, քանի որ Իսրայելը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ