ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հայրենազրկված ժողովրդի՝ իր հայրենիքը չմոռանալու գիտակցությունը խորապես սուրբգրային է

Հայրենազրկված ժողովրդի՝ իր հայրենիքը չմոռանալու գիտակցությունը խորապես սուրբգրային է
28.08.2026 | 13:19

«Նաեւ զՀանրապետութիւնս Հայաստան եւ (զգերեալ) Արցախ աշխարհացս եւ զժողովուրդն հայոց զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր Աջոյ Քո ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»։

Սա այն աղոթքն է, որ Տիրանվեր քահանան հնչեցնում է Սուրբ Պատարագի ժամանակ։

Ուշադրություն դարձրեք՝ քահանան պատերազմ չի խնդրում։ Նա Աստծուց խնդրում է՝ զորացնել ու պահպանել Հայաստանը, Արցախը և հայ ժողովրդին՝ «ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»։

Հայրենազրկված ժողովրդի՝ իր հայրենիքը չմոռանալու այս գիտակցությունը խորապես սուրբգրային է։ Բաբելոնի գերության մեջ Աստվածաշունչը մեզ թողել է հայրենի Երուսաղեմը չմոռանալու այս ահեղ խոսքերը.

«Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ (Արցա՛խ), թող իմ աջը մոռանայ ինձ։ Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ (Արցա՛խ), չգովաբանեմ» (Սաղմ. 136:5-6):

Եվ այսօր, երբ Արցախը հայաթափված է, նրա ժողովուրդը՝ հայրենազրկված, իսկ մեր վանքերն ու եկեղեցիները՝ իրենց բնական աղոթական կյանքից զրկված, ավերված ու քանդված, Արցախը մոռացության տալ ցանկացողները թող խորհեն սուրբգրային այս խոսքերի շուրջ։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ