Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աշխարհի ոչ մի ժողովուրդ ինքն իրեն իշխանափոխություն չի անում

Աշխարհի ոչ մի ժողովուրդ ինքն իրեն իշխանափոխություն չի անում
13.03.2026 | 11:22

Ժողովու՜րդը...

Երեսպաշտություն չէ՞, երբ օրը տաս անգամ կրկնում ենք. «ժողովուրդը չի՞ տեսնում, որ կործանվում ենք», «ժողովուրդը չի՞ հասկանում, թե ինչ է անում Նիկոլը», «ժողովու՜րդ, դու ուզու՞մ ես ապրել Ադրբեջանի ու Թուրքիայի թրի տակ», «ե՞րբ է արթնանալու մեր ժողովուրդը» և այլն:

Չստենք էլի...

Աշխարհի ոչ մի ժողովուրդ ինքն իրեն ո՛չ ինքնակազմակերպվում է, ո՛չ պայքարում է, ո՛չ փողոց է դուրս գալիս, ո՛չ իշխանափոխություն է անում ու ո՛չ էլ պատերազմ է հաղթում: Դա միշտ կազմակերպում, անում կամ չեն անում նրանք, ովքեր տեղն եկած տեղը իրենք իրենց էլիտա ու առաջնորդներ են կոչում:

Օրը 24 ժամ ժողովրդից բողոքելն ու ստեղծված վիճակի մեղքը հիասթափված, խճճված ու արնազրկված ժողովրդի վրա քցելը բնավ չի քողարկում էն մերկ ճշմարտությունը, որ մեր քաղաքական (ու ոչ միայն քաղաքական) էլիտան իրական էլիտա չի, մեր ընդդիմությունն իրական ընդդիմություն չի՝ գավառական, օտարամոլ, ծախու, տգետ, փողապաշտ, քինախնդիր, նախանձ, երազանքով չապրող, եսասեր, մանր՝ շատ մանր...

Թե չէ, օրը 24 ժամ ժողովու՜րդը:

Ժողովուրդը իշխանափոխության պատվերը վաղուց չի տվե՞լ: Առիթի դեպքում փողոցում չի եղե՞լ: Հիասթափված ու խաբված տուն չի գնացե՞լ...

Ստի՞...

Սամվել Ֆարմանյան

Դիտվել է՝ 2915

Մեկնաբանություններ