ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Միանում ենք հանրային գործիչ, քաղհալածյալ Ալեն Ղևոնդյանին անհապաղ ազատ արձակելու հասարակական պահանջին

Միանում ենք հանրային գործիչ, քաղհալածյալ Ալեն Ղևոնդյանին անհապաղ ազատ արձակելու հասարակական պահանջին
12.06.2026 | 21:14

Հայտարարություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ իշխանությունները, քաղաքագետ և հանրային գործիչ Ալեն Ղևոնդյանին ձերբակալելով և անազատության մեջ պահելով՝ խախտում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։

Որպես կողմնակալ դիտորդ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կարծիք է հայտնում, որ Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համար։

Առաջնորդվելով ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևով՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն միանում է հանրային գործիչ, քաղհալածյալ Ալեն Ղևոնդյանին անհապաղ ազատ արձակելու հասարակական պահանջին։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝

Կարեն Հեքիմյան

12.06.2026թ

Երևան

Դիտվել է՝ 4738

Մեկնաբանություններ