ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հանրային տրանսպորտից օգտվելն անհնար է դարձել

Հանրային տրանսպորտից օգտվելն անհնար է դարձել
11.07.2026 | 21:50

Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների վարորդները հաբռգել են:

Հանրային տրանսպորտից օգտվելն անհնար է դարձել: Ավտոբուսների վարորդներն իրենք իրենց վերապահել են հսկիչի, վերահսկիչի, ամենահսկիչի, ոստիկանի, քաղաքապետի և գժականի դերը:

Ուրեմն, սրանք կանգառներում բացում են միայն դիմացի դուռը: Եվ թքած, թե հետևի դռան մոտ ևս վճարման համար սարք է տեղադրված: Դա էլ մի կողմ: Վարորդներից ոմանք, օրինակ` 54 երթուղու 5953 S համարանիշի վարորդը, կարծում են, որ իրենք ամենակարողն են: Վերջիններս հրաժարվում են վարել ավտոբուսը, քանզի կասկածում են, որ ուղևորներից մեկը ուղևորավարձը չի վճարել: Կասկածն առերևույթ հիմք չունի` գժականով է: Ուղևորը պնդում է, որ վճարել է ուղեվարձը: Վարորդը` հերքում է: Եվ այսպես շարունակ: Ավտոբուսը տեղից չի շարժվում: Ուղևորները նյարդայնանում են: Նրանցից ոմանք պատրաստվում են Տիգրան Ավինյանին զանգահարել: Ասում են, որ ունեն վերջինիս հեռախոսահամարը: Մի խոսքով` հետաքրքիր է Հայաստանը, նամանավանդ` ավտոբուսներում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 9401

Մեկնաբանություններ