ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Այս ամենին արդեն կողքից նայել ու ծիծաղել էլ չի լինում

Այս ամենին արդեն կողքից նայել ու ծիծաղել էլ չի լինում
24.07.2026 | 20:10

Աբսուրդի թատրոնի վերածված մեր իրականության մասին երբեմն գրում եմ:

Այս անգամ փոքրիկ ակնարկ անեմ վախի և նրա բացակայության մասին:

Մի կողմից մեր երկրում համատարած վախի մթնոլորտ է, քանի որ մարդկանց մեծ մասը վախենում է դիրքորոշում հայտնել, վախենում է արտահայտվել, վախենում է աշխատանք կորցնել, շատ բաներից է վախենում: Մյուս կողմից գնալով շատանում են վախի զգացումը իսպառ կորցրած կերպարները, որոնց հրապարակային խոսքն ավելի գռեհիկ և այլանդակ է դառնում, քան ամենավերջին խուլիգանի ոչ հրապարակային խոսքը:

Դարձյալ ստիպված ենք միևնույն երևույթի մասին խոսելիս, երկու տարբեր ծայրահեղ օրինակներ բերել, ինչպես գրեթե բոլոր հարցերում է մեր դեպքում:

Ի՞նչ անեն նորմալ մարդիկ... Այս ամենին արդեն կողքից նայել ու ծիծաղել էլ չի լինում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6300

Մեկնաբանություններ