ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Էսպիսի ապաքաղաքական պառլամենտ միայն Հայաստանում էր հնարավոր տեսնել

Էսպիսի ապաքաղաքական պառլամենտ միայն Հայաստանում էր հնարավոր տեսնել
04.08.2026 | 21:01

Լսում եմ ԱԺ ելույթները, ու... տհաճություն:

Մասնագիտության բերումով հաճախ եմ հետևում տարբեր երկրների պառլամենտների նիստերի, պառլամենտականների վարքագծի, ելույթների, ուսանողական տարիներին նույնիսկ համատեքստային վերլուծություն էինք հաճախ անում:

Էսպիսի ապաքաղաքական պառլամենտ, էսպիսի դատարկ էմոցիաներ, էսպիսի անիմաստություն միայն Հայաստանում էր հնարավոր տեսնել։

Նույնիսկ Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի պառլամենտների ծեծկռտուքն առավել քաղաքական է, քան հայաստանյան պառլամենտականների տեքստերն ու դրանց արտասանությունը, իբր էմոցիոնալ պոռթկումները:

Մյուս կողմից, Հայաստանի քաղաքացուն այսօր հենց սա է վայել:

Հ.Գ. Թող ներեն ինձ ԱԺ անցած ընկեր-ծանոթներս, բայց, ինչպես ասում են. «Պլատոնն ընկերս է, սակայն ճշմարտությունն ավելի կարևոր է»:

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 13352

Մեկնաբանություններ