ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է
06.09.2026 | 13:07


Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։
Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։
Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։
Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։ Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։
Իհարկե կանցնի։
Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել, կկարողանամ նոր գաղափարներ կյանքի կոչել, երբ նորից կկարողանամ պատասխանել օգնության դիմումներին, երբ կկարողանամ ավելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում մեր երկրի հետ կատարվողի մասին։ Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։ Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար։
Շնորհակալ եմ բոլորին՝ հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իմ թիմակիցներին, ինձ անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին, որոնք սրտով ինձ հետ էին, որոնք աղոթքներում ինձ հետ էին։ Ոչինչ չի մոռացվում։

Գագիկ Ծառուկյան

Կենտրոն ՔԿՀ
05.09.26թ.
Դիտվել է՝ 6422

Մեկնաբանություններ