ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ինչու՞ են քեզ ստիպում սիրել ստորացումը

Ինչու՞ են քեզ ստիպում սիրել ստորացումը
18.09.2026 | 14:50

Երբ երկրի ղեկավարը Հայաստանին Սփյուռքի բերած աջակցությունը բնութագրում է որպես «պատառոտված հագուստ», դա ոչ թե հռետորական սխալ կամ լեզվի սայթաքում է այլ մերկացնող, ինքնախոստովանություն :
Ի՞նչ հոգեբանական հենք պետք է ունենա «առաջնորդը», որպեսզի իր սեփական ժողովրդին, իրեն թիկունք կանգնած զանգվածին մատուցի նման ձեւակերպումներ՝ համոզված լինելով, որ դա «կմարսվի»:
Սա նշանակում է մեկ բան, որ նա խորապես արհամարհում է ձեզ:
Նա ձեզ չի վերաբերվում որպես քաղաքացիների, մտածող անհատների կամ պատմական հիշողություն ունեցող հայերի։ Նրա աչքում դուք այն լսարանն եք, որին կարելի է կերակրել ամենացածրորակ, ամենահայհոյական համեմատություններով, և դուք ոչ միայն չեք ոտքի կանգնելու, այլև... գլուխ եք տըմբտըմբացնելու դրան ի պատասխան:
Ամեն ինչ, ինչին դիպչում է այս իշխանությունը , ակնթարթորեն կորցնում է իր սուրբ, արժեքային և բարձրագույն նշանակությունը:
Միլիոնավոր հայերի տասնամյակների նվիրումը, Սփյուռքի կապը Հայրենիքի հետ, ցավն ու ցանկությունը օգնելու՝ մի ակնթարթում,առանց վարանելու սարքվում է «պատառոտված հագուստ»:Ինչո՞ւ: Որովհետև մանիպուլյատորին պետք չէ ուժեղ, բարդ և ինքնագիտակցությամբ լի հասարակություն: Նրան պետք է էժանացված լսարան: Քանի որ երբ ամեն ինչ իջեցվում է հատակի մակարդակի, մարդիկ դադարում են վերլուծել և նրանք պարզապես հարմարվում են ստորությանը:

Հայկ Մովսիսյան
Դիտվել է՝ 4677

Մեկնաբանություններ