ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դժգոհության ալիքը կմեծացնի՞ իր աշխարհագրությունը Ադրբեջանի ներսում

Դժգոհության ալիքը կմեծացնի՞ իր աշխարհագրությունը Ադրբեջանի ներսում
14.10.2026 | 12:40

Վերջին երկու օրը Ադրբեջանում բողոքի ակցիաները շարունակվում են այն բանից հետո, երբ Ալիևը դպրոցներում արգելեց հիջաբ կրելը, ինչն էլ հանգեցրեց շիա բնակչության դժգոհությունը. ըստ լրատվամիջոցների՝ արդեն ձերբակալվել է մոտ 200 մարդ:

Այս անհնազանդության և դժգոհության ակցիաները կարող ենք բնութագրել պատերազմից հետո որոշակի խաղաղ ժամանակահատվածի հաստատմամբ, երբ առաջվա նման ակտիվ չէ արտաքին թշնամու կերպարի շուրջ համախմբումը և մարդկանց ուշադրությունը ավելի շատ կենտրոնացել է երկրի ներսում ծառացած խնդիրների առջև:

Մյուս կողմից սա կարող է իշխանությունների կողմից ակտիվացնել հակահայկականության քարոզչությունը, որն իհարկե կարող է ուղղորդվել Իսրայելի,Թուրքիայի և այլ դաշնակիցների կողմից:

Հատկանշական է, որ Ալիևի այս որոշումը քննադատության էր ենթարկվել Էրդողանի գլխավոր խորհրդականի կողմից, ինչն արդեն դժգոհության պատճառ էր դարձել Ալիևի վարչակազմի ներսում:

Առաջիկա օրերի կարևոր հարցերից է՝ արդյոք այս տեղական դժգոհության ալիքը կմեծացնի՞ իր աշխարհագրությունը երկրի ներսում, թե ոչ: Բայց մի բան հստակ կարելի է արձանագրել, որ հարևան երկրում ևս կան խնդիրներ, որոնք 30 տարուց ավելի քնեցվել են հակահայկական քարոզով, Ղարաբաղով, արտաքին թշնամիով, և որի բացակայությունը ազգին կարող է ուշքի բերել և հզոր դժգոհությունների ալիք դառնալ:

Ակնարկ Քաղաքականություն

Դիտվել է՝ 4987

Մեկնաբանություններ