ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քաղաքականության ամփոփագիր (POLICY BRIEF)

Քաղաքականության ամփոփագիր (POLICY BRIEF)
14.11.2026 | 11:02

«Վարկային համաներում՝ հանուն աշխատանքի և տնտեսական աճի». անհուսալի վարկերի տույժերի ու տուգանքների դուրսգրման համալիր լուծում

1. Խնդրի էությունը. «պարտքային թակարդ» և ստվերային զբաղվածություն
Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերի ու տուգանքների պատճառով, որոնք հաճախ բազմապատիկ գերազանցում են վարկի բուն մայր գումարը։
Գործող համակարգը ձևավորել է փակ շրջան, որտեղ տուժում են բոլոր երեք կողմերը.
• Քաղաքացին չի կարողանում պաշտոնապես աշխատել, քանի որ ՀԿԱԾ-ի կիրառած արգելանքների պատճառով աշխատավարձն անմիջապես բռնագանձվում է՝ ուղղվելով անվերջ աճող տույժերի մարմանը։ Արդյունքում մարդիկ ստիպված աշխատում են ստվերում։
• Պետությունը ստվերային զբաղվածության պատճառով տարեկան կորցնում է միլիարդավոր դրամների եկամտային հարկ և սոցիալական վճարներ՝ միաժամանակ ծանրաբեռնելով դատական և հարկադիր կատարման համակարգերը։
• Բանկերը չեն ստանում իրական դրամական միջոցներ, այլ պահում են «թղթային» ակտիվներ, կրում են դատական ու վարչական ծախսեր և սառեցնում են իրենց կապիտալը պահուստներում։
2. Առաջարկվող լուծումը. 12-ամսյա «ֆինանսական վերականգնման պատուհան»
Առաջարկվում է օրենսդրական և կարգավորող փոփոխությունների միասնական փաթեթ, որով 2028 թվականի ընթացքում (12 ամիս ժամկետով) ստեղծվում են փոխշահավետ պայմաններ՝ տույժերի զրոյացման դիմաց մայր գումարի վերակառուցման համար։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ