ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.09.2026 | 00:11

Տե՛ր Հիսուս, իմաստության և լույսի աղբյուր,
Քեզանից է շնորհն իմաստության,
Առատորեն բաշխիր մեր զավակների և կրթության մշակների հոգիներում Քո ճշմարտության գիտությունն ու իմաստությունը։
Շնորհիր Տեր, բարեբեր ուսումնառության շրջան,
Քանզի գիտելիքը ոչ միայն լույս է,
Այլև հոգու վերածնում։
Փառք Քեզ Տեր, փառք Քեզ։
Ամեն։
Դիտվել է՝ 5252

Մեկնաբանություններ