Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ինչքան իրավունքներ որ ունեն իշխանության կողմնակիցները, նույնքան իրավունքներ էլ ունեն ընդդիմադիրները

Ինչքան իրավունքներ որ ունեն իշխանության կողմնակիցները, նույնքան իրավունքներ էլ ունեն ընդդիմադիրները
04.11.2026 | 18:35

Որևէ նորմալ երկրում իշխանության հետ համաձայն չլինելու դեպքում մարդուն բռնության չեն ենթարկում, չեն հալածում ու չեն վարկաբեկում։

Նորմալ է, որ նույն երկրում կարող են լինել տարբեր կերպ մտածող մարդիկ՝ իշխանության կողմնակիցներ և իշխանությանը դեմ՝ ընդդիմադիրներ։

Ինչքան իրավունքներ որ ունեն իշխանության կողմնակիցները, նույնքան իրավունքներ էլ ունեն ընդդիմադիրները, հետևաբար բոլոր նրանք, ովքեր մարդկանց հալածում են ընդդիմադիր լինելու համար, առնվազն հիմար են կամ բան չեն հասկանում պետությունից։

Շատ բնական պետք է վերաբերվել քաղաքական տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց, որովհետև ինչքան որ նորմալ է սիրել իշխանությանը, նույնքան նորմալ է ՉՍԻՐԵԼ իշխանությանը։ Մարդուն ստիպել, ծեծել, բանտարկել, կողոպտել, սպանել միայն նրա համար, որ չի սիրում իշխանությանը, նույն է, որ հալածեն մարդուն կոնկրետ մեկի հետ ամուսնանալ չցանկանալու համար։

Սովորեք հարգել ձեր շրջապատի այն մարդկանց, ովքեր չեն ընդունում իշխանությանը, որովհետև քաղաքական կողմնորոշումը անձնական հարաբերություն չի, այլ քաղաքական կողմնորոշում։ Եթե, իհարկե, հիմար չեք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ