Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նոյեմբերի 9-ի ամենածանր դասը

Նոյեմբերի 9-ի ամենածանր դասը
09.11.2026 | 10:17

Նոյեմբերի 9-ը պատմական զուգահեռ անցկացնելու օրերից մեկն է:

Այդ օրը ՄԵՆՔ՝ բոլոր հայերս, պարտվեցինք… Պարտվեցինք, որովհետև տարիներ շարունակ չարեցինք այն, ինչ արեց և դեռ անում է մեր հակառակորդը:

Մենք հավատացինք ժողովրդավարությանը, իսկ ինքը՝ պետականությանը, մենք՜ խաղաղությանը, իսկ ինքը՝ պատերազմին…

Մենք տարվեցինք իշխանափոխությամբ, իսկ ինքը՝ շուրջ 40 տարի կառուցեց ժառանգական մենիշխանություն՝ իր պետական հավակնություններն իրականություն դարձնելու վճռականությամբ…

Արդյունքում ՄԵՆՔ ստացանք այն, ինչ ունենք. ժողովրդավարության փոխարեն՝ իշխանության գերկենտրոնացում, խաղաղության փոխարեն պատերազմ…

Գուցե հենց սա է նոյեմբերի 9-ի ամենածանր դասը։

Հ.Գ.-Ինքնիշխան պետությունը չի կառուցվում կարգախոսներով։ Այն կառուցվում է պետական մտածողությամբ, ազգային համախմբմամբ և սեփական շահերը պաշտպանելու կամքով։

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ