Աբսուրդի կամ անմտության վերին աստիճանն է, որ առանց իմանալու դու ով ես և որտեղ ու ինչ վիճակում ես գտնվում, ուզում ես տեղափոխվել մի այլ տեղ ու վիճակ, որն էլ չգիտես, թե ինչ է...
Վաղն էլ այս նորահայտ «յիմաստունը» կասի, թե ովքեր ասում են Հայաստանի ցանկացած տարածք թույլ չեն տալու հանձնել Ադրբեջանին կամ կարևոր չի ում, պատերազմ են հրահրում...
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար սահմանված պետական տուրքը գործող 50 հազար դրամից բարձրացնել մինչև 250 հազար դրամ...
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...