«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«Где ваша система огня, анасуны»

«Где ваша система огня, анасуны»
12.09.2026 | 11:54

Տարիներ առաջ զրույցի ժամանակ բարկացած այդպես էր վրդովվում կարսեցի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Նա նկատի ուներ, որ Ջաբրայիլի առաջնագծի ճեղքումից հետո չկար որևէ բնագիծ և կրակային համակարգ, որ կանխեր ադրբեջանական բանակի անխոչընդոտ ռազմարշավը Հայաստանի հարավ-արևելքով։
Է՛լ ավելի տպավորիչ մի բան եմ հիշում գեներալի խոսքերից, որ ասաց զինվորականին բնորոշ սակավապետությամբ՝ առանց երևի նույնիսկ նկատելու, թե որքան խորհրդանշական իմաստ կար իր ասածի մեջ․ «Между прочим, они блестяще выполнили свою задачу. Да! На 75% именно карабахцы разгромили азербайджанскую армию»։
Չնայած պատկառելի տարիքին՝ գեներալը շատ լավ է հասկանում, որ հարավարևելյան ռազմաճակատում կրակային համակարգերի բացակայությունը պատահական չի եղել, և որ դրա նպատակն ադրբեջանական բանակին ջախջախած Արցախի ու արցախցիների հանձնումն էր։ Այստեղից էլ՝ նրա վրդովմունքը։
Իսկ նրան թիրախավորող երիտկապիտուլյանտական բաշիբոզուկների վարքը նողկանքի ու խղճահարության խառնուրդից զատ՝ այլ բան չի առաջացնում։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Քաղաքագետ
Դիտվել է՝ 5145

Մեկնաբանություններ