Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ․ «Կարծում ենք, առաջադրման դեպքում կպաշտպանենք Փաշինյանի թեկնածությունը»

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ․ «Կարծում ենք, առաջադրման դեպքում կպաշտպանենք Փաշինյանի թեկնածությունը»
29.04.2018 | 14:18

«ՀՅԴ-ն դեռ վերջնական որոշում չունի, բայց կարծում ենք, որ մեր երեկվա հայտարարության համատեքստում՝ առաջադրման դեպքում կպաշտպանենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»`ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:


Նախօրեին ՀՅԴ-ն առաջարկել էր վարչապետի ընտրության հարցով մայիսի 1-ին նշանակված ԱԺ հատուկ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, որ պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»: ԱԺ-ում ՀՅԴ-ն ունի 7 պատգամավոր: ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիան լքեց ապրիլի 25-ին, որից հետո հրաժարական տվեցին ՀՅԴ-ական նախարարներն ու մարզպետները:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ