ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աշխարհի ամենահզոր տերության ղեկավարը գործիք է դարձել երրորդ պետության ձեռքում

Աշխարհի ամենահզոր տերության ղեկավարը  գործիք է դարձել երրորդ պետության ձեռքում
15.04.2026 | 15:55

Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ Իրանի հետ պատերազմում նրա ռազմավարությունը, և՛ հենց ինքը՝ Թրամփը։

Առաջին չինական տանկերը անցել է ամերիկյան նավերի շարքի միջով՝ խախտելով Թրամփի «շրջափակումը»։ Եվս երեք նավ անցել է Հորմուզի նեղուցով։ Շրջափակումը տապալվեց։

Սաուդյան Արաբիան Թրամփին կոչ է արել դադարեցնել շրջափակումը։ Չինաստանը շրջափակումն անվանել է վտանգավոր և անպատասխանատու։

Իսպանիան խնդրել է Չինաստանին ճնշում գործադրել կողմերի վրա՝ պատերազմին վերջ դնելու նպատակով։ Մակրոնն ու Սթարմերը համատեղ նախագահում են Հորմուզի նեղուցի վերագործարկման շուրջ բանակցությունները։

Պակիստանն առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Իսլամաբադում։ Իսկ Թրամփը հիստերիկ գրառումներ է անում X հարթակում։

Եվ սա աշխարհի ամենահզոր տերության՝ ԱՄՆ-ի ղեկավարն է, որը գործիք է դարձել երրորդ պետության ձեռքում։ Ինչպես, ի դեպ, նաև հայերը։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 10111

Մեկնաբանություններ