«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Երկրի ներսում ստեղծված բարդակխանան է՛լ ավելի է խորանալու՝ վերածվելով քաոսի

Երկրի ներսում ստեղծված բարդակխանան է՛լ ավելի է խորանալու՝ վերածվելով քաոսի
29.10.2026 | 10:48

Քչերը գիտեն, որ 1950–60-ականներին ԱՄՆ-ում, որպես հանցագործությունների կանխարգելման կարևորագույն գործիք, օգտագործվում էր եկեղեցին։ Գուցե զարմանաք, բայց այն հաճախ ավելի արդյունավետ էր գործում, քան ոստիկանությունն ու ողջ իրավապահ համակարգը միասին վերցրած։

Ասեմ ավելին, շատ դեպքերում եկեղեցում իրականացվող քարոզները համաձայնեցվում, իսկ որոշ դեպքերում նաև մշակվում էին համապատասխան պետական կենտրոնների կողմից։ Դրանց միջոցով էր նախանշվում, թե ինչ քարոզեն, հատկապես ինչի վրա կենտրոնանան և, ընդհանրապես, հասարակությանը ինչի համար նախապատրաստեն։

Ասածս էն է, որ այսօր երկրի ներսում ստեղծված բարդակխանան, եկեղեցու դեմ հարձակումների և նմանօրինակ ապօրինի ոտնձգությունների ֆոնին, գնալով էլ ավելի է խորանալու՝ վերածվելով քաոսի, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Մարդիկ էլ ավելի են դառնալու ագրեսիվ, անհանդուրժող ու գազազած։

Այս ամենը, ցավոք, տեղի է ունենում այն ժամանակ, երբ հասարակությունը, առավել, քան երբևէ, կարիք ունի ոչ թե բաժանող, այլ միավորող գաղափարների, ոչ թե հակադրությունների, այլ հավասարակշռության։ Եկեղեցին՝ որպես հոգևոր ու արժեքային համակարգ, հենց այդ հավասարակշռության վերջին հենարաններից է, որի թուլացումը կարող է վերացնել նաև ազգային ինքնապահպանման ներքին մեխանիզմները։

Հ.Գ. Ի դեպ, նշածս ժամանակաշրջանում շատ հետախույզներ մշտապես հաճախել են ամենշաբաթյա քարոզներին ու ժամերգություններին և, քանի որ գիտեին, թե որտեղ և ինչպես են դրանք մշակվում, փորձել են կազմել հասարակության տրամադրությունների վերաբերյալ պատկերացումներ և համապատասխան կենտրոններին զեկուցել դրանց մասին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ