ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գեղեցկություն

Գեղեցկություն
07.06.2012 | 00:01

Հունիսի 7

Ականջ դրեք ինձ և հետևեք իմ ճանապարհին։ Լսեք ինձ, և ձեր հոգիները պիտի ապրեն (Ես, ԾԵ. 3)

Ոչ միայն ապրիր, այլ նաև աճիր շնորհի, զորության և գեղեցկության մեջ. իսկական գեղեցկության, սրբության գեղեցկության մեջ։
Միշտ ձգտիր հասնել Իմ թագավորությանը վերաբերող բաներին։ Կենդանական աշխարհի մեջ կենդանին փոխում է իր ձևը, որ կարողանա հասնել այն ուտելիքին, որից սնվել է սիրում։
Երբ դու էլ հասնես Իմ թագավորության գանձերին, քո բնությունն էլ ամբողջովին կփոխվի, որ դու էլ կարողանաս առանց դժվարության ստանալ ու վայելել Իմ թագավորության հրաշալիքները։ Մի պահ կանգ առ այս ճշմարտության վրա։

Դիտվել է՝ 3977

Մեկնաբանություններ