ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինձ նման

Ինձ նման
11.06.2012 | 00:50

Հունիսի 11

Տեր, շնորհակալ ենք խաղաղության Քո այդ մեծ պարգևի համար։ Իրական խաղաղություն միայն Ես կարող եմ տալ մարդկանց` նեղություններով ու դժվարություններով լեցուն այս անհանգիստ աշխարհի մեջ։ Ճանաչել այդ խաղաղությունը նշանակում է ստանալ արքայության կնիքը` նշանը Տեր Հիսուս Քրիստոսի, Իմ նշանը։ Երբ հասկացել ես այդ խաղաղությունը, ուրեմն արդեն գտնվում ես ճշմարիտ արժեքները ճանաչելու լավագույն վիճակի մեջ։ Այդժամ կարող ես իրոք ճանաչել արքայության արժեքները, և բոլոր այն արժեքները, որ աշխարհը կարող է տալ։

Այդ Խաղաղությունը - սիրով զեղուն հավատքն է։

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ