ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ո՛չ ինքնամեղադրանքին

Ո՛չ ինքնամեղադրանքին
27.06.2012 | 12:18

Հունիսի 27

Ձեզ պաշտպանող հավիտենական զենքեր կան։ «Ներքևում հավիտենական զենքեր կան»։ Այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով` կամենում են ավելի վեր սավառնել, հասնել երկնքի արքայությանը։
Պետք չէ զգալ բեռը ձեր ձախորդությունների։ Առաջ քայլեք հավատով, ամպերը պիտի հեռանան, և պիտի լուսավորվի ճանապարհը, ամեն քայլափոխի ճանապարհը պակաս քարքարոտ կդառնա արդեն։ ՈՒրեմն վազեք, որ հասնեք։ Պարզ պարտականությունների բարեխիղճ կատարումը հաջողություն կբերի ձեր բոլոր գործերին։
Ես երբեք մեղադրանքի խոսքեր չեմ ասել նրանց, ում բժշկել եմ։ Այն մարդը, որ իր մեղքով քայքայել էր իր ֆիզիկական մարմինը, բժշկվեց այս խոսքով. «Որդյակ, մեղքերդ ներված են քեզ»։
Սամարացի կինը ջրհորի մոտ իրար չխառնվեց, երբ ասացի. «Հինգ մարդ ես ունեցել, և այն մեկը, որ հիմա ունես, քո ամուսինը չէ»։
Շնության մեջ բռնված կնոջն ասացի. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա և այլևս մեղք մի գործիր»։ Իրեն չասացի, որ իր մեղքի տրտմության բեռը կրի...։
Հիշիր, որ այս երեքն են մնում. Հավատը, Հույսը և Սերը. Հավատն Իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է։ Սերը` ձեր ընկերների հանդեպ։ Իսկ Հույսը` հաջողության հասնելու համար ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է։

Դիտվել է՝ 5873

Մեկնաբանություններ