ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապավեն

Ապավեն
16.07.2012 | 01:21

Հուլիսի 16

Ճանաչիր Իմ աստվածային զորությունը։ Վստահիր Ինձ։ Բնակվիր Իմ սիրո մեջ։ Խնդա ու վստահիր։ Ծիծաղը մանկան հավատի անխաբ արտահայտությունն է` ուղղված Աստծուն ու բարությանը։
Ապահովություն փնտրիր Իմ գաղտնի վայրի մեջ։ Վստահ եղիր։ Պատկերացրու, որ գտնվում ես ամրակուռ աշտարակի մեջ, և այնքան զորավոր ձեռք է քեզ պաշտպանում, որի դեմ անզոր են բոլոր ուժերը։

Դիտվել է՝ 11119

Մեկնաբանություններ