ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թող ամեն գործ, մինչև...

Թող ամեն գործ, մինչև...
23.07.2012 | 00:19

Հուլիսի 23

Տե՛ր, շնորհիր մեզ այդ հրաշալի ներքին խաղաղությունը։

Իմ որդիներ, այդ խաղաղությունը իրոք վեր է ամեն մի ըմբռնումից։ Այդ խաղաղությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից։ Ոչ ոք չունի այդ խաղաղությունը խռովելու կարողություն, բայց միայն դուք կարող եք թույլ տալ, որ աշխարհի հոգսերն ու մտացիր զգացումները ներս մտնեն։ Միայն դուք կարող եք արտոնել, որ ներս խուժեն վախն ու հուսախաբությունը։ Միայն դուք եք ի զորու բացելու դուռը և թույլ տալու, որ գողը ներս մտնի ու խաթարի ձեր խաղաղությունը։
Այս պայմանը` իբրև սկզբունք, կիրառեք ձեր կյանքում, թույլ մի տվեք, որ որևէ բան խանգարի ձեր խաղաղությունը, ձեր սրտի անդորրը, որ գտեք Ինձ հետ ունեցած առնչությունից։ Դադարեցրեք ամեն գործ, առժամանակ մի հարաբերվեք ոչ մեկի հետ, մինչև որ կորած խաղաղությունը վերահաստատվի։ Մի թույլ տվեք, որ ձեզ հետ առնչվող մարդիկ ավերեն ձեր սրտի ու մտքի խաղաղությունը։ Թույլ մի տվեք և ոչ մեկին, որ որևէ նեղության, որևէ խռովության կամ որևէ ձախողության պատրվակով թեկուզ մի կարճ ժամանակով խանգարի ձեր ներքին խաղաղությունը։
Դուք ամեն մի դժվարություն ընդունեք, փորձառության շնորհիվ, խաղաղությանը տիրանալու միջոց։ Տեսեք, որ ոչ մի գործ, ոչ մի ժամանց չվնասի ձեր ներքին ներդաշնակությունը, որ պահվում է Ինձ մոտ, գաղտնի վայրի մեջ Իմ Հոր։

Դիտվել է՝ 7264

Մեկնաբանություններ