ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ընտրություններ՝ Գանայում

Ընտրություններ՝ Գանայում
07.12.2012 | 13:01

Գանայում անցկացվում են նախագահի և խորհրդարանի ընտրություններ։ Դիտորդները նշում են, որ նախագահի պաշտոնի գլխավոր մրցակիցներն են գործող նախագահ Ջոն Դրամանի Մահաման և նախկին նախագահի որդի Նանա Ակուֆո Ադոն։
Մահաման երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հուլիսից։

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ