ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խե՜ղճ մարդ

Խե՜ղճ մարդ
15.12.2012 | 16:35

Հերթական վիճաբանությունից հետո ամուսինը բղավում է կնոջ սենյակի ուղղությամբ.
-Ու էլ չհամարձակվես ինձ ասել, թե ես ինչ պիտի անեմ: Այ, հիմա ընկերներիս հետ կգնամ բար, կխմեմ ինչքան սիրտս ուզի, չի բացառվում՝ աղջիկ վարձեմ և տուն գամ լուսադեմին ու ահավոր հարբած: Իսկ էդ ժամանակ ո՞վ է իմ կոշիկները հանելու, հապա գուշակիր:
-Դիահերձողը:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ